|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Երեկ ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Лента.ру-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալի Սիտկին կղզուց 24 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է ծովի հատակին՝ 114,4 կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը զգուշացնում է Ալեության կղզիների ափամերձ շրջաններում փոթորկի վտանգի մասին: