|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Նիստի ընթացքում քննարկվել են «Էրեբունի» և «Կոտայք» ակումբների գրությունները:
Հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: ՀՖՖ-ն բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը:
Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից և Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ Կոտայք ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաև «Կոտայք» ակումբի խնդրանքը: