|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից: Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի Ստրասբուրգում ԵԺԿ պատգամավորների նիստի ժամանակ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որն ուղղումներ է առաջարկում մտցնել կանոնակարգում, որոնք հնարավորություն կտան սկսելու Վեհաժողովի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնից հեռացնելու գործընթացը:
Այս տարվա գարնանը Վեհաժողովը անվստահություն էր հայտնել Ագրամունտին Սիրիա այցի համար, սակայն, օրենքի համաձայն, չէր կարող հեռացնել նրան պաշտոնից: