Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Aravot.am–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։
«Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է։ Մեր տեղեկություններով՝ պարոն Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։ Լևոն Ալթունյանը մեզ հետ զրույցում այս լուրերը չհերցեց։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։