Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևան-Սևան մայրուղում՝ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» գործարանի հարևանությամբ, նոր գազալցակայան է կառուցվում: Ներկայումս ընթանում են գազալցակայանի շինարարական աշխատանքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի անվան հետ: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանին, որը ասաց. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»:
Ի դեպ, Շուշան Սարդարյանից միաժամանակ փորձեցինք պարզել, թե Հայաստանում գործող որոշ գազալցակայաններն ինչու են գազը երկու խողովակով ստանում, երբ թույլատրելին մեկն է, ու դրա համար էլ գազալցակայաններում տարբեր գներ են սահմանված: Ի պատասխան՝ Սարդարյանն ասաց. ««Գազպրոմ Արմենիա»-ն ապօրինի գազ չի վաճառում, և բոլոր գազալցակայանները աշխատում են օրինական դաշտում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։