Redhack հաքերային խումբը կոտրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը:
 
Ըստ Demokrathaber-ի՝ հաքերային խումբը պահանջել է ազատ թողնել ձախակողմյան ընդդիմադիրներին, այլապես սպառնացել է հրապարակել էլեկտրոնային նամակների պարունակությունը:
 
Հաքերային խումբը նախարարի հասցեն կոտրելու վերաբերյալ գրառում է արել իր Twitter-յան էջում՝ հեգնելով, թե ինչո՞ւ Ալբայրաքը չի կարողանում օգտագործել իր էլեկտրոնային հասցեն: