կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-11 21:30
Առանց Կատեգորիա

«Տպավորություն է, որ Սեյրան Օհանյանը ոչ թե ՊՆ-ն է ղեկավարում,այլ գովազդում է իր կնոջ դիզայն ստուդիան...»

«Տպավորություն է, որ Սեյրան Օհանյանը ոչ թե ՊՆ-ն է ղեկավարում,այլ գովազդում է իր կնոջ դիզայն ստուդիան...»

Քաղաքագետ Գագիկ Աղբալյանը Facebook-ում գրում է. «Սեյրան Օհանյանի ընտանիքի «կոռալլովի» ֆոտոսեսիայի շուրջ. Խաչվերացի պայծառափայլ տոնը թողած` facebook-յան հայկական տիրույթն այսօր քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ իր էջում տեղադրած ընտանեկան լուսանկարները, որտեղ պաշտպանության նախարարի ընտանիքը՝ Ռ.Խաչատրյանի գլամուրային ոճով, միագույն շորերով էր լուսանկարվել...Այս անգամ «под цвет»-ի սիրահար տիկին Ռուզաննան նախընտրել էր բավական մոդայիկ «կոռալլովի» գույնը... Ես ոչինչ չունեմ տիկին Ռուզաննայի ճաշակի դեմ...Սակայն նա վերջապես պետք է հասկանա,որ իր ամուսինը հանրային դեմք է և իր նախասիրությունները, որի երկրպագուն է նաև, ըստ երևույթի, Սեյրան Օհանյանը, պետք չէ հրապարակայնացնել...Ռ.Խաչատրյանը պետք է հասկանա, որ նրա «գլամուրնի» նկարները մեծ, սակայն բավականին քննադատական արձագանքի են արժանանում հասարակության կողմից...Այնպիսի տպավորություն է, որ Ս.Օհանյանը ոչ թե ՊՆ-ն է ղեկավարում, այլ գովազդում է իր կնոջ դիզայն ստուդիան... Ռ.Խաչատրյանի facebook-յան գերակտիվությունը բումերանգի նման հարվածում է Սեյրան Օհանյանին և ընդհանրապես Հայաստանին... Շատ լավ կլինի, եթե ՀՀ ԱԱԾ-ն հատուկ զբաղվի այսպիսի խնդիրներով, քանի որ ՀՀ պաշտոնյաների ընտանիքների անդամների քայլերը անմիջապես ազդում են իշխանությունների և ինչում չէ՝ երկրի վարկանիշի վրա»: