|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ էլ երիտասարդ կադրերի վերաբերյալ ակնկալիք կա:
ՀՅԴ-ն բարձրացրել է երեք ուղղությամբ հարցեր` սահուն անցում խորհրդարանական համակարգի, հակակոռուպցիոն պայքարի նոր մեխանիզմներ և ձերբակալությունների օրինականության խնդիր:
«Դատախազությունը պարտավոր է շատ արագ մեզ տրամադրել տեղեկանքներ այս կամ այն անձի ձերբակալության մասին` արդյո՞ք ձերբակալության հիմքերն ամուր են, չկա՞ն, արդյոք, քաղաքական մոտիվներ և այլն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: