Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (UNESCO) սեպտեմբերի 8-ին՝ Գրագիտության համաշխարհային օրվան ընդառաջ, ուշագրավ տվյալներ է հրապարակել աշխարհում գրագիտության մակարդակի վերաբերյալ:
Թուրքական Diken լրատվակայքի տեղեկացմամբ՝ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ վերջին 50 տարում երիտասարդների շրջանում գրագիտության մակարդակը, ընդհանուր առմամբ, բարձրացել է: Սակայն ամբողջ աշխարհում 15 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանող շուրջ 758 մլն մարդ անգրագետ է: Նրանց երկու երրորդը կանայք են:
Մասնավորապես` Թուրքիայում ավելի քան 7 մլն մարդ գրագետ չէ, ընդ որում` նրանց մեծ մասը կանայք են:
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի ազգային կրթության և գիտության նախարարության կողմից 2015թ. կազմված «Թուրքիայի գրագիտության քարտեզի» համաձայն՝ միայն Ստամբուլում գրել-կարդալ չգիտի 310.790 քաղաքացի: Այս ցուցանիշն Անկարայում կազմում է 105.614, Իզմիրում՝ 65.573:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը 2016թ. հունվարի դրությամբ կազմում է 78.74 մլն, հետևաբար, անգրագիտությունը կազմում է այս երկրի բնակչության 10 տոկոսը: