Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին որոշում: Դրա ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Հայաստանն անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության և զարգացման հստակ ծրագրերի: Չկար Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը հիմք կստեղծեր և կնպաստեր սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ` ՍՌՏ) և ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ` ՌՏՈՒ) նոր նմուշների ստեղծման համար անհրաժեշտ կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության և հավակնոտ ծրագրերի իրականացմանը:
Որոշման նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը և պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը: Հիմք է դրվելու ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը: