|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց Ռիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի մասին, երբ մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով մեր մարզիկը զրկվեց ոսկե մեդալից:
Մեր հարցին, թե սպորտի նախարարությունը պատրաստվո՞ւմ է բողոք ներկայացնել, Ղազարյանը պաստախանեց. «Դա Օլիմպիական կոմիտեի միջոցառումն է: Որպես պետական գերատեսչություն` մենք իրավասու չենք բողոք ներկայացնել: Անհնար է, որ մեզ վերադարձնեն ոսկե մեդալը, քանի որ նման պրակտիկա չի եղել: Լավագույն դեպքում կարող են որակազրկել մրցավարներին: Հանրությանը թվում է, թե մենք ոչինչ չենք արել: Մենք արել ենք ամեն ինչ: Թյուր կարծիք է, որ ոսկե մեդալը հնարավոր է տան Հայաստանին: Դա բացառվում է: Մենք համատեղ աշխատում ենք ՀԱՕԿ-ի հետ: Շուտով ընդհանուր ժողով ենք անելու, և պարզ կլինեն մեր հետագա քայլերը»,- ասաց նախարարը: