|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախորդ շաբաթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» (ԻՊ- IŞİD) պատկանող դպրոց է հայտնաբերվել: Թուրքական Sondakika լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայում` որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքn իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել են նշյալ շենքում: Խմբավորումn ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու:
Դպրոցն հայտնաբերելուց հետո երեխաները վերադարձվել են ծնողներին կամ հարազատներին: Նրանց մի մասի ծնողները, ինչպես պարզվել են, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ:
Նշենք, որ անցյալ շաբաթ Չուբուքի և Ալթընդաղի տարածքում գտնվող 7 շրջաններում ԻՊ-ի դեմ ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ևս 17 մարդ էր ձերբակալվել: