Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված բժշկասոցիալական փորձաքննության կարգը բարեփոխումների է ենթարկվել. այսօր լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Ըստ նրա` օրինակ` այսուհետ հաշմանդամություն ունեցող անձն իր հետ փորձաքննության կարող է տանել նաև իր նախընտրած բժշկին` որպես խորհրդատվական անձի:
«Սա կօգնի, որ տեղում հենց իրենց իսկ բժիշկները համոզվեն, թե անձի հաշմանդամության այս կամ այն կարգը որքանով է համապատասխանում նրա առողջական վիճակին: Այս տարի արդեն 1069 նման նիստերի 108 մասնագետ է մասնակցել, ինչպես նա`և հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ների 7 անդամ: Բացի այդ` ՀՀ օրենքում էլ պետք է փոփոխություններ լինեն, և այսուհետ, երբ հաշմանդամություն ունեցող անձը կընդունվի որևէ տեղ աշխատանքի /պետական կամ մասնավոր հաստատություն/, պետությունն իր վրա կվերցնի տարածքի և աշխատանքային պայմանների հարմարեցումը: Սա, կարծում եմ, կնպաստի, որ գործատուներն ավելի մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկեն իրենց աշխատակիցների ցանկում»,- ասաց Սողոյանը` հավելելով, որ պետությունը կպարտավորվի հարմարեցումներ անել, թե՛ տվյալ աշխատատեղի դրսի հատվածում /թեքահարթակ, շոշափողական սալահատակ/, թե՛ ներսում /հարմարեցված գրասեղան, աթոռներ, այլ պարագաներ/:
Նա տեղեկացրեց նաև, որ օրենսդրական բարեփոխումների հետ կապված առաջին քայլերը պետք է 2017-ի սկզբին արվեն: