|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով: