Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 31-ի վաղ առավոտյան ժամը 8-ն անց 10-ին ոստիկանություն է զանգահարել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Շմավոնյանը և հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղևորներից մեկը զինված է…
Ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թ. ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թ. ծնված Լևոն Ադամյանը և «Օպելի» վարորդ, 1971 թ. Արթուր Աբրահամյանը:
Պարզվեց, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը և Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գևորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:
Սակայն մի հարցի պատասխան պետք է տրվի հենց հիմա՝ ինչ աստիճանի պետք է հասնի ցինիզմը, որ մարդը կրակի ծանրաբեռնված փողոցում, մարդկանց ու հատկապես երեխաների ներկայությամբ: Եվ այս հարցին պետք է պատասխանի հանրությո՛ւնը՝ նմանների հանդեպ անհանդուրժողականությամբ: Նույն վճռականությամբ, որով ոստիկանն է, անկախ տեղից, ժամանակից, այլևայլ հանգամանքներից, փակում այդ նույն հանրության անվտանգությանը ոտնձգողի ճանապարհը: