|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար` ներկայումս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա պահանջում է ազատ արձակել Դավիթ Սանասարյանին և «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, նշեց, որ աշխատավայրում է եղել, երբ տեղեկացել է Շահենի քայլի մասին և հորդորելու է նրան` դադարեցնել հացադուլը: Նա նշեց, որ Շահենն այդ մասին իրեն չի ասել՝ իմանալով, որ ինքը դեմ կլինի:
Լուսանկարն՝ armtimes.com-ի