|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ն արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։
Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հարկավոր է ավելի խորացնել ձեռքբերումները: