Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ֆրանիսահայ անվանի ուրոլոգ Ժան-Պիեր Բերբերյանին:
Պրոֆեսորը նախարարին տեղեկացրել է Ֆրանսիայի ուրոլոգիական ասոցիացիայի Հայաստան այցի մասին, որը նախանշված է այս տարվա սեպտեմբերին: Շուրջ 30 առաջատար մասնագետից բաղկացած բժշկական խումբը մեր երկիր է ժամանելու փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման նպատակով:
Նախարարը ողջունեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել մասնագիտական խմբի նախաձեռնությանը: Նա առաջարկեց այցի ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպել համատեղ սատելիտային սիմպոզիում, որը կքննարկի նախապես ընտրված մասնագիտական թեմաներ և կնվիրվի Հայաստանի անկախության 25 ամյակին:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Հայստանում գործում են բազմաթիվ արհեստավարժ մասնագիտական միավորումներ, որոնցից առաջատար է նաև արդեն շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող Հայկական ուրոլոգիական ասոցիացիան:
Պրոֆեսոր, ուրոլոգ Իվան Աղաջանյանը ներկայացնելով Ժան-Պիեր Բերբերյանի մասնագիտական գործունեությունն ընդգծեց, որ հենց այս անվանի բժիշկի հետ է կապված մեր երկրում 1980-ականների վերջին էնդոսկոպիայի զարգացումը, որը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ուրոլոգիայի, այլև ընդհանուր բժշկության մեջ: Նրա ձեռքով է կատարվել նաև մեր անվանի հայրենակիցներից մեկի` ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վիրահատությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին: