Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը Facebook-ում գրում է.
«Այս օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցող դեպքերի շուրջ ամեն մեկն արտահայտում է իր կարծիքը, որոշները փորձում են թեժացնել առանց այն էլ շիկացաց վիճակը, որոշները հանդես են գալիս անկանխատեսելի զարգացումներով հղի իրավիճակը ինչ-որ կերպ լիցքաթափելու առաջարկություններով։ Իսկ հետաքրքիր է՝ ին՞չ կմտածեր կամ ինչպես կվարվեր Մոնթե Մելքոնյանը՝ ԱՎՈՆ, եթե լիներ մեր կողքին... Ցավոք այսօր ՀԵՐՈՍԸ մեր կողքին չէ, բայց հիշելով նրա կենսագրությունից մի դրվագ, կամա թե ակամա հանգում ես այն համոզման, որ նպատակի վեհությունն արդարացված է, եթե այն կյանքի է կոչվել ազնվորեն։ Իսկ այդ դրվագը Ավոյի հետ կատարվել է 1981թ. հունիսի 9-ին, երբ ԱՍԱԼԱ-ի կողմից ձեռնարկված արյունալի ականահարման արդյունքում զոհվեց շվեյցարացի մեկ անմեղ քաղաքացի, իսկ 25-ը՝ վիրավորվեցին։ Դրանից հետո Ավոն, ով այդ կազմակերպության անդամն էր ու նաև գործողության մասնակիցը, հայացքափոխվեց և առաջարկեց վերագնահատման ենթարկել ԱՍԱԼԱ-ի գործելաոճը... Պատճառը, բացի այլ հանգամանքներից, անմեղ մարդկանց հետ կատարվածն էր... Այսքանից կարելի է ենթադրել, որ եթե Ավոն կենդանի լիներ, երևի թե չհանդուրժեր հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ոստիկանության գնդապետի սպանությունը... Հայ գնդապետի սպանությունը... Կամ, եթե Ավոն ու իր նմանները մեզ հետ լինեին, գուցե այսքանը չլիներ...»: