կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 11:50
Արցախ

Խոշոր հրդեհ` Ստեփանակերտում. դեպքի վայր է ժամանել վարչապետը

Խոշոր հրդեհ` Ստեփանակերտում. դեպքի վայր է ժամանել վարչապետը

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 16-ին` ժամը 13.37-ին,  ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա:

 

Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ: Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվել է 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին:

 

Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները:

 

Դեպքի վայր են ժամանել հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են։