Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվեց, որովհետև բանակը միասնական չէր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` այդ ամենը եղավ, որովհետև հեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգությամբ` երկրի իսլամացման, ավտորիտար ռեժիմի ձևավորման ուղղությամբ:
«Չնայած այս ռազմական հեղաշրջման փորձի պատճառով Էրդողանի ավտորիտար ռեժիմի գործելաոճը էլ ավելի կխորանա, բայց նաև կխորանա հասարակության պառակտումն ու բևեռացումը, ինչը Թուրքիայի համար լավ բան չի խոստանում, հետագայում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չի բացառվում»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` կարելի է արձանագրել, որ Թուրքիայում կառավարման ճգնաժամ է սկսվել, որը էլ ավելի է խորանալու, որովհետև Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում հասարակության պառակտումը չի դադարելու: