|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխաիլ Գիորգաձեի հետ, ով Թուրքիայում է գտնվում Ստամբուլում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 40-րդ նիստին մասնակցելու նպատակով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haberdetaylari.com» լրատվական կայքի` Նաբի Ավջըն վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հանդիպման ընթացում համաձայնություններ են ձեռք բերվել 2 երկրներում առկա պատմական հուշարձանների և ընդհանուր մշակութային խորհրդանիշների համատեղ պահպանություն իրականացնելուն ուղղված քայլերի շուրջ: Թուրք նախարարը նշել է, որ կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստին Թուրքիայի և Վրաստանի վերաբերյալ ընդունվելիք որոշումները` խորացնելով նշյալ միջազգային հարթակում համագործակցությունը:
Ավջըն նշել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է այցելել Վրաստան, որտեղ տեղի ունենալիք բանակցություններից հետո երկու երկրների միջև համագործակցության համապարփակ պայմանագիր կստորագրվի: