կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 13:06
Հասարակություն

Հացի արտադրամասը կվերսկսի աշխատանքը. ՍԱՏՄ-ն կասեցումը վերացրել է

Հացի արտադրամասը կվերսկսի աշխատանքը. ՍԱՏՄ-ն կասեցումը վերացրել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամաս (քաղաք Գյումրի) կատարած կրկնայցի արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում վերացվել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է: