կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 10:24
Սպորտ

Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց

Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց

Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում  «Փյունիկ»-ը 2-1 հաշվով հաղթեց «Եվրոպա»-ին, սակայն լքեց պայքարը երկու խաղերի ընդհանուր արդյունքով։ Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Նվիրվածություն կար, բայց որակը պարզ էր, որ վատ է։ Շատ դժվար է, որ խաղը սկսում ես, և մեծ ցանկություն կա հաղթելու, բայց այդպիսի սխալ ես թույլ տալիս։ Բան չունեմ ասելու, այդպես էլ է լինում, բայց ճակատագրական եղավ, որովհետև, միանգամից այդպիսի գոլ բաց թողնելով, հնարավորությունները քչացան։ Բայց տղաները կարողացան իրենց հավաքել և հաղթել։ Այսօր այսքանը կարող են անել երիտասարդները։

Իմ առջև առաջադրանք էր դրված, որը ես չկատարեցի, այդ պատճառով պետք է հրաժարական տամ, որովհետև եթե ես չկարողացա նպատակին հասնել, ուրեմն պետք է դա անի մի այլ մարդ, ով ավելին կկարողանա։ Այս պահին ես այսքանը կարողացա անել։ Ինձ շատ հարազատ ակումբ է «Փյունիկ»-ը, մեծ հաջողություններ եմ ցանկանում և ամենալավն ու բարին»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։