կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 17:18
Աշխարհ

Ասում եմ` ներեցեք. Էրդողանը Պուտինին ուղերձ է հղել

Ասում եմ` ներեցեք. Էրդողանը Պուտինին ուղերձ է հղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ուղերձ է ստացել, որում նա հայտնում է իր շահագրգռությունը Սու-24 ինքնաթիռի օդաչուի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում. հայտնում է ТАСС-ը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` ուղերձում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները: «Մեզ մոտ ՌԴ-ին պատկանող ինքնաթիռ խոցելու ցանկություն կամ կանխավ մտադրություն երբևէ չի եղել»,- գրել է Էրդողանը:

Այնուհետև նշվում է, թե «բոլոր ռիսկերը մեզ վրա վերցնելով և մեծ ջանքեր գործադրելով` մենք սիրիացի ընդդիմադիրներից վերցրեցինք ռուսաստանցի օդաչուի դին ու տեղափոխեցինք Թուրքիա»: «Նախահուղարկավորային գործընթացների կազմակերպումն իրականացվել է կրոնական և ռազմական ընթացակարգերով: Այդ ամբողջ աշխատանքը կատարվել է թուրք-ռուսական հարաբերություններին հարիր մակարդակով»,- ասվում է ուղերձում:

Էրդողանը ցավակցել է սպանված օդաչուի ընտանիքին: «Ասում եմ` ներեցեք: Ամբողջ սրտով կիսում եմ ձեր ցավը: Ռուսաստանցի օդաչուի  ընտանիքը մենք դիտարկում ենք որպես թուրքական ընտանիք: Հանուն ցավի ու վնասի ծանրության թեթևացման` մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- գրում է Էրդողանը ուղերձում` հավելելով նաև, որ ռուսաստանցի օդաչուի սպանության կապակցությամբ Թուրքիայի քաղաքացու դեմ դատական հետաքննություն է ընթանում:

Թուրքիայի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ պայքարել ահաբեկչության դեմ: