Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ 17 միլիոն եվրո է անհրաժեշտ այդ փոփոխություններն իրականացնելու համար, որը հնարավոր չէ բյուջեից տրամադրել, ֆինանսավորումը պետք է իրականացվի դոնոր կազմակերպությունների միջոցով, հակառակ դեպքում` եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում չգտնեն, օրենքը չեղյալ կհամարվի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարցրեց նրան` կա՞ նախադեպ, որ օրենքի փոփոխությունը կատարվի պայմանով, որ դոնորները ֆինանսավորեն:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ փաստն այն է, որ բյուջեի նախագծով նախատեսված չէ ֆինանսավորում ԸՕ-ի այս փոփոխությունների համար, և եթե հաջողվի ոչ բյուջետային միջոցներ հայթայթել, ապա կարող են առաջ գնալ, եթե` ոչ, ապա այդ օրենքը չի գործի:
Ռուբեն Հակոբյանը խնդրեց իր հարցին հստակ պատասխանել` կա՞, արդյոք, նման պրակտիկա, որ օրենք է ընդունվել, երբ բյուջեով այն նախատեսված չի եղել, բայց պայմանավորել են, որ դոնոր կազմակերպությունները ֆինանսնավորեն:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ չի հիշում` նման բան եղե՞լ է նախկինում, թե՞ ոչ, հստակ է այն, որ կան օրենքներ, որոնք փաստացի չեն գործում, որովհետև չեն ֆինանսավորվում: