Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակչուհին մեղադրվում է սկեսրոջ բանկային քարտից գումար հափշտակելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության` հարսը, օգտվելով իր սկեսրոջ` տանից բացակայելու հանգամանքից, աննկատ`վերջինիս պայուսակից վեցրել է նրան պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտը և գաղտնաբառը բովանդակող փաստաթուղթը: Այնուհետև գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և այդ բանկի պլաստիկ քարտի օգնությամբ ապօրինի մուտք գործելով բանկոմատներ` չորս փուլով կանխիկացման եղանակով, մեկ միասնական դիտավորությամբ գաղտնի հափշտակել է ընդհանուր զգալի չափի` 206.000 ՀՀ դրամ գումար:
Կնոջ նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով. Այն է ` Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Նշենք, որ այս հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: