Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են կառավարության լրատվականից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության կայքը, նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: