Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշում է, որ առաջին բորտի օգտագործումը արդարացված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր` պետք էր ԱՊՀ-ում գործընկերներին հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Միրզոյանը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլև, ընդհանրապես, քաղաքականության հետ»,- նշեց նա։
Ըստ Միրզոյանի` 20 մլն թիվն ուռճացված է, խոսքը միայն 14 մլն-ի մասին է:
Ինչ վերաբերում է իր այցը Դուշանբե լուսաբանած լրատվամիջոցների ընտրությանը,առաջին փոխվարչապետն ասաց, որ գործնականում բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, մինչդեռ փորձ է արվել պահել համամասնությունը և դրա համար հրավիրվել են Հ1-ն ու Factor.am-ը։ «Այսուհետ ևս ապահվելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորմատով, որ ներկա լինի առնվազն մեկ ԶԼՄ` նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից, և առնվազն մեկ ԶԼՄ` նախկինում մերժվածներից»,- հայտնեց նա: