Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում փոխարինելու է նրան, ՀՀ-ն ներկայացնելու է նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Միրզոյանը:
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է ՀՀ առաջին փոխվարչապետը՝ կցելով վարչապետի համապատասխան որոշման լուսանկարը։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»,- ասված է Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում: