Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի «գործընկերների և բարեկամների» հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային կառավարման ներդրման հնարավորությունը:
Պուտինը կարծում է, որ արտաքին կառավարումը թույլ կտար Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և «իշխանության բերել գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն»։ Այդպիսի կառավարության հետ Ռուսաստանը կարող էր բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ և ստորագրել փաստաթղթեր, «որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»:
Դիմելով «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիներին` նա նշել է, որ այս պահին Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ «վաղը կգան այլ ղեկավարներ»։
Նրա խոսքով` քանի որ անցյալ տարի Ուկրաինայում նախագահական ընտրություններ չեն եղել, երկրում իշխանության քաղաքացիական մարմիններն այժմ անօրինական են:
Նա պնդում է, որ դա կարող է հանգեցնել նրան, որ երկիրը փաստացի ղեկավարեն «նեոնացիստական կազմավորումները»։