կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-14 12:01
Հասարակություն

Ամեն 3-րդ ընտանիքի հայրը դրսում է

Ամեն 3-րդ ընտանիքի հայրը դրսում է

Ընտանիքն առանցքային դեր ունի հայերիս համար և այն մեր գոյատևման հիմքն է եղել ու մնում: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վաղն ընտանիքի միջազգային օրն է և օրվա առիթով սոցիոլոգն անդրադարձավ ընտանիքներում առկա խնդիրներին: Նա նշեց, որ սոցհարցումները փաստում են այն մասին, որ հասարակության կեսն աղքատ է, այսինքն` ընտանիքների 15-20 տոկոսն իրենց աղքատ են համարում, իսկ համեստ ապրելակերպ ունեցողները 80-85 տոկոս են կազմում: Սոցիալական խնդիրները, ըստ Ադիբեկյանի, ընտանիքի քայքայմանն են տանում:

«Ամեն 3-րդ ընտանիքի հայրը դրսում է, ինչը նշանակում է, որ հարյուրավոր երեխաներ առանց հայր են մեծանում: Մեր ընտանիքների կործանմանն են տանում նաև եղրոպական չափանիշներին հետևելը, քանի որ հասարակությունը կամաց-կամաց սկսում է անհատականացվել: Ընտանիքները բավականին ռիսկային գոտում են` մի կողմից սոցիալական վիճակը, մյուս կողմից, հայրազուրկ լինելն այդ ինստիտուտի քայքայմանն են տանում»,-ասաց Ադիբեկյանը:

Այնուամենայնիվ, ըստ սոցիոլոգի` Հայաստանում ամուսնալուծվում է ամեն 5-րդ ընտանիքը, ինչը լավ ցուցանիշ է` այլ երկրների հետ համեմատ:

Ադիբեկյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ում ծնելիությամբ առաջին տեղում չեչենուհիներն են, իսկ երկրորդ տեղում, որքան էլ զարմանալի թվա` հայ կանայք, չնայած այն փաստին, որ Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է: