|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ փաստաբանների պալատը, Երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ, 7-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ խորագրով շարադրությունների մրցույթ: Շարադրությունները չունեն տեքստային կամ քանակական որևէ սահմանափակում:
Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել [email protected] հասցեին մինչև մայիսի 24-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, դպրոցի անվանումը, դասարանը և հեռախոսահամարը։ Արդյունքները կամփոփվեն և լավագույն շարադրությունների հեղինակներին մրցանակները կհանձնվեն հունիսի մեկին:
Հարցերի համար զանգահարել՝ 094536002 ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն