|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և քաղաքական խմբակցությունների ղեկավարները կանգնեցրել են Եվրամիության կողմից Թուրքիային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու մասին թղթապանակի քննարկումը. ըստ РИА Новости-ի` հայտնել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Յուդիթ Սիպելը:
Անցած չորեքշաբթի Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին առաջարկել էր վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի դրա համար անհրաժեշտ 5 պայմանը` միջոցներ ձեռնարկի կոռուպցիայի վերացման ուղղությամբ, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնագիր կնքելու մասին բանակցություններ սկսի, դատական համագործակցություն սկսի բոլոր անդամ երկրների հետ, ապահովի տվյալների պաշտպանություն`ԵՄ չափորոշիչների համաձայն, վերանայի ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը:
«Շուլցն ասաց, որ մենք կսկսենք քննարկել թղթապանակը, երբ Թուրքիան կատարի բոլոր 72 պայմանները»,- EUobserver-ին տված հարցազրույցում ասել է պատգամավորը:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ենթարկվելու ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը փոխելու մասին` ԵՄ պահանջներին: Միաժամանակ, նա հույս էր հայտնել, որ մինչև հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու հարցը կլուծվի: