կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 11:10
Հասարակություն

Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Սերբիայի քաղաքացիների համար

Հայաստան առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Սերբիայի քաղաքացիների համար

Սերբիայի կառավարության 2019 թ. հոկտեմբերի 25-ի որոշման համաձայն, միակողմանի վերացվել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։

Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներառվել է  Սերբիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Կառավարության որոշման նախագծում ամրագրված է.

«Սահմանել, որ Սերբիայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել ՀՀ տարածքում՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշման մասին ծանուցել Սերբիայի Հանրապետությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: