|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ ԱՄՆ-ը կկարողանա սահմանել համաշխարհային առևտրի կանոնները, որոնց կհետևեն աշխարհի մյուս երկրները. հայտնում է rosbalt.ru-ն:
The Washington Post-ում հրապարակվել է նրա հոդվածը` նվիրված այդ թեմային: Օբամայի կարծիքով` համաձայնագրի շնրոհիվ առևտրի ակտիվացնումն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ին առավելություն կտա հիմնական առևտրային մրցակցի` Չինաստանի նկատմամբ: Ըստ նրա` ԱՄՆ-ին հետագա զարգացման համար հարկավոր են նոր շուկաներ, և ամենահեռանկարայինը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է:
«Ամերիկան պետք է գրի կանոնները: Մյուս երկրները պետք է խաղան այն կանոններով, որոնք սահմանում են Ամերիկան և նրա գործընկերները, և ոչ այլ կերպ:... ԱՄՆ-ը, այլ ոչ թե Չինաստանի նման երկրները պետք է գրեն դրանք»,- համոզված է Օբաման: