|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը։ Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց։
Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարումն էլ վերցվել նրա ձեռքից՝. Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը Վարդան Վարդանյանի հետ միասին։
Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և ավելին, անբարոյականության է նման լարեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։