|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:
Նշվում է, որ նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղի ունեցած «բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։