| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ և հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով և մասնավորապես նշել. «Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձևաչափ՝ ազգային բարձրագույն կրթական համակարգերի մրցունակությունը բարձրացնելու և միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից: Հիմնավորումը շատ պարզ է՝ կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից, բայց միաժամանակ քաղաքական և տնտեսական հակասությունների կարգավորման համար լավագույն պայմաններ է փորձում ապահովել»:
 Նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝  ԵԱՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարևոր են կրթության որակի բարձրացման և արհեստավարժ կադրերի պատրաստման առումով:
«Մենք համոզված ենք, որ մի շարք կարևորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով»,- շեշտել է Լ. Մկրտչյանը և հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները՝ ընդգծելով, որ Հայաստանը կրթության համագործակցության ոլորտում կարևորում է ընդհանուր քաղաքակրթական միջավայրի ձևավորումը:
ՀՀ ԿԳՆ