Այսօր Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում կայացած մամլո ասուլիս ժամանակ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ռուս լրագրողի խնդրանքով անդրադարձավ Մոսկվայում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, որին չմասնակցեց ԼՂՀ-ն: Դավիթ Բաբայանը նախ ներկայացրեց նախապատվությունը, թե ինչու այսօր Արցախը բանակցային կողմ չէ: Այսօր ունենք խեղաթյուրված բանակցային գործընթաց: Դավիթ Բաբայանն ասաց, որ թեեւ իրավաբանական տեսանկյունից պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, բայց հասկանալի է, որ Արցախը պայմանավորվածության կողմերից մեկն է: