|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պետք է քայլեր ձեռնարկել` ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ եւ զորքերը վերադարձնել մինչեւ 2016թ. ապրիլի 1-ը եղած դիրքերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը` անդրադառնալով շփման գծում վերջին օրերի իրադարձություններին:
«Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծից ստացվող վերջին մտահոգիչ նորությունների առնչությամբ: Անընդունելի է` մերժել միջազգային կոչերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհ են դառնում անմեղ քաղաքացիները, այդ թվում՝ երեխաներ»,- ասված է ԵԺԿ-ի հայտարարության մեջ: