Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Բոստոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին:
Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:
Մարտի 31-ին կմրցեն աղջիկները: Պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը ընդգրկված է 5-րդ ենթախմբում: Աղջիկների մենասահքին կմասնակցի 38 գեղասահորդ: