կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 09:29
Քաղաքական

Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը կորոշվի 2017 թվականին. «Ժողովուրդ»

Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը կորոշվի 2017 թվականին. «Ժողովուրդ»

«Ակնհայտ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր տիրապետման տակ գտնվող այս ոլորտի նկատմամբ լիակատար վերահսկողություն չունի։ Հայկական ֆուտբոլում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, օրինակ, 3 կամ 4 տարի առաջ կարող էին անհավանական թվալ։ Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուների «Առաջին ճակատն» ի սկզբանե գործել է նույն Ռուբեն Հաւրապևոյանի աջակցությամբ։ Իսկ անցած տարվա աշնանից ԱՀՃ-ի և Հայրապետյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Երկրպագուները պարբերաբար բարձրացնում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը։ Ակնհայտ է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանական որոշակի շրջանակներ, քանի որ ՀՖՖ նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն իշխանության երիտներկայացուցիչները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝Հայրապետյանի հետագա ճակատագիրը որոշվելու է 2017-ի գարնանը կայանալիք Աժ ընտրություններում։ Եթե նա իրեն «արդարացնի քվեներով ապա կշարունակի պաշտոնավարել, և ոչ ոք այլևս չի բողոքի նրա գործողություններից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։