|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր` մարտի 23-ին, վաղ առավոտյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարից մահացած Արբաթ գյուղի բնակիչներ Արսեն և Լևոն Հովսեփյանները եղբայրներ են: Արբաթի գյուղապետարանից Yerkir.am-ը տեղեկացավ նաև, որ մահացած երրորդ երիտասարդը`Սարգիսը, ևս նույն գյուղից էր: Նշենք նաև, որ մահացած եղբայրներն ավագներն էին, ունեն իրենցից փոքր եղբայր:
Գյուղապետարանից հայտնեցին նաև, որ երիտասարդները Սայաթ-Նովա գյուղ էին գնացել իրենց ծառայակից ընկերոջը տեսնելու, ավտովթարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին: