|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գիշերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, «Իսլամական պետության» դեմ պայքարը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը. հայտնում է Газета.ру-ն:
Նրանք ընդգծել են «վեցյակի» բանակցությունների շարունակության կարևորությունը՝ Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը կանխելու համար:
Օբաման նաև ասել է Պուտինին, որ ՌԴ-ն պետք է կատարի Ուկրաինայում կրակի դադարեցման պայմանը:
Կողմերը նաև մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը:
Նշենք, որ փետրվարից ի վեր սա առաջին հեռախոսազրույցն է Օբամայի և Պուտինի միջև: