Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական համագործակցության գլխավոր թեմաները, ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը` Kremlin.ru-ն:
«Կարիք չկա բնութագրել մեր երկու պետությունների հարաբերությունները. Դրանք ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Ինձ շատ հաճելի է արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են: Իհարկե կան եւ օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ նախեւառաջ տնտեսական փոխգործակցության ոլորտում, չնայած այստեղ էլ մենք լավ հասկանում ենք, որ կարող ենք գոհ լինել նրանից, թե համագործակցության ինչպիսի հիմք ենք ստեղծել: Կասկած չունեմ, որ նախորդ տարիներին ընդունված մեր համատեղ որոշումների հիման վրա մենք կզարգանանք նաեւ այդ ուղղությամբ:
Դուք այս տարի նախագահում եք ՀԱՊԿ-ը, եւ հույս ունեմ, որ Ձեզ հետ կզրուցեմ նաեւ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահ, քանի որ հենց այդ կառույցն է պատասխանատու անվտանգության, կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ նրա համար, որ մեր սահմաններին հանգիստ լինի: Եւ Հայաստանի ներկայացուցիչը` որպես արդեն միջազգային պաշտոնյա, բայց եւ Ձեր գործընկեր, գլխավորում է մեր կարեւոր ինտեգրացիոն տնտեսական միությունը` ԵԱՏՀ-ն: Մենք խոսելու շատ թեմաներ ունենք, եւ ես ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարի գալուստ»,- ողջույնի խոսքում ասել է Վլադիմիր Պուտինը: