|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ:
Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում: