|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանը շարունակում է նախապատրաստվել Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերի «Թեստ-Իվենթ»-ին:
«Ես ինձ հրաշալի եմ զգում և շարունակում եմ նախապատրաստական աշխատանքները ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «Թեստ իվենթին»: Արդեն պատրաստ եմ այդ մրցաշարին և հիմնականում աշխատում եմ հստակության և վարժության մաքրության վրա: Հույս ունեմ կատարելագործել վարժության մեջ առկա թռիչքները: Վստահ եմ, որ ինձ կհաջողվի մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին: Կարևորն այն է, որ ծրագիրս անեմ առանց ընկնելու»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարմնամարզիկը:
Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ իվենթ» կկայանա ապրիլի 16-22-ը Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում: