Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնյա, մայոր Գարիկ Մարությանի կողմից ադրբեջանական հատուկ ծառայությունների օգտին պետական դավաճանություն կատարելու գործով նախաքննությունը: Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Մարությանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնները, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար:
Նշենք, որ այդ գործով կատարվել են մի շարք փորձաքննություններ, հարցումներ են ուղարկվել ՀՀ ՊՆ և այլն: