|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բեռլինալե 66-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջ»-ին արժանացել է իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Հրդեհ ծովում» ֆիլմը:
Վավերագրական ֆիլմը պատմում է Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզում փախստականների կյանքի մասին:
«Արծաթե արջ» մրցանակին արժանացել է ռեժիսոր Միա Հանսեն Լովի «Ապագան» ֆիլմը: Իսկ կինոփառատոնի գրան-պրիին ստացել է բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահը Սարաևոյում» կինոնկարը:
Լավագույն դերասան է ճանաչվել թունիսցի Մաժիդ Մաստուրոն, լավագույն դերասանուհի` դանիացի Թրինե Դիրհոլմը: